Մարտի 17-ին, ժամը 10:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում՝ ձկնաբուծարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։ Վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը:
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
