Դատարանը Սшակաշվիլիին դшտապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2021 թվականին Վրաստանի սահմանն ապօրինի հատելու համար:

Օրերս Թբիլիսիի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում պետբյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Այսպիսով, Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը հաշվարկվելու է ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։

Նրա նկատմամբ շարունակվում են դատավարությունները՝ 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերով:

Կիսվել սոց․ ցանցերում