Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հաստատել է, որ դատարանի թույլտվությամբ Դուբայ է վերադարձել Ֆրանսիայից: «Դատական գործընթացը շարունակվում է, բայց տանը լինելը հիանալի է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել դատավորներին, որ թույլ տվեցին դա տեղի ունենալ, ինչպես նաև իմ փաստաբաններին»,-թելեգրամյան իր ալիքում գրել է Դուրովը: Նշենք, որ Դուրովը վերջերս բնակվում էր Ֆրանսիայում և գտնվում էր դատական հսկողության տակ՝ կապված իր դեմ սկսված հետաքննության հետ։
Դուրովը հաստատել է իր վերադարձը Դուբայ
