Ռпւսաստանը կգնա հшդադարի․ Թրшմփ (տեսանյութ)

Ռուսաստանը կհամաձայնի 30-օրյա հրադադար հաստատել Ուկրաինայի հետ հակամարտությունում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Նրանք կհամաձայնեն», — պատասխանել Է Թրամփը լրագրողի հարցին՝ արդյոք Մոսկվան տալու է իր համաձայնությունը Կիևից հետո:

«Տեսնենք՝ կկարողանանք հասնել խաղաղության համաձայնագրի, հրադադարի և խաղաղության հաստատման, կարծում եմ ՝ կկարողանանք», — գնահատել Է Թրամփը:

Նա նշել է, որ նախկինում արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Մոսկվայի հետ, բայց այժմ «մենք մոտենում ենք կրիտիկական փուլի» և «ցանկանում ենք լուծում գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ կապված այս ամբողջ իրավիճակում»:

Թրամփը վստահություն է հայտնել, որ Կիևը ցանկանում է խաղաղության հասնել:

Կիսվել սոց․ ցանցերում