ԱՄՆ-ն Մшսկի նախաձեռնությամբ պատժամիջոցներ կսшհմանի Բրազիլիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Բրազիլիայի Դաշնային գերագույն դատարանի մի շարք դատավորների դեմ, որոնք 2024 թվականին ժամանակավորապես արգելել են X-ի աշխատանքը հարավամերիկյան հանրապետության տարածքում:

Սահմանափակող միջոցների սահմանման հիմնական նախաձեռնողը սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկն է, հայտնել է բրազիլական Metrópoles պորտալը:

Սպիտակ տունը մտադիր է Պետդեպարտամենտին հանձնարարել 120 օրվա ընթացքում կազմել բոլոր դատավորների ցուցակը, որոնք աջակցել են Բրազիլիայում X-ի աշխատանքի սահմանափակմանը:

Կիսվել սոց․ ցանցերում