Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը «շատ լավ» է անցել։ Այս մասին, Araratnews.am-ի փոխանցմամբ, CNN-ին ասել է բանակցություններին ծանոթ ռուսական աղբյուրը։ Այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հայտնում։
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ խոսակցությունը լավ է ընթանում։ Սակայն, ինչպես նշում է Reuters-ը, զրույցի ավարտից հետո ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը դա չի մեկնաբանել։
Պուտինի և Թրամփի երկրորդ խոսակցությունը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ին և տևել ավելի քան երկու ժամ։
