Թրшմփը նշել է, որ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է Պпւտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի օրը իր հեռախոսազրույցը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ միակը չէր, որ ունեցել է վերջին շաբաթների ընթացքում։

«Դա շատ լավ զանգ էր: Ես կարծում եմ, որ դա ինչ-որ լավ բանի սկիզբն է: Այն սկսվել է երեք-չորս շաբաթ առաջ: Գիտեք, ես շատ անգամ խոսել եմ Պուտինի հետ, այն չի սկսվել այդ զանգից: Մենք ուրիշներ զանգեր էլ ենք ունեցել», – ասել է նա Washington Examiner-ին:

Լրագրողների հետագա հարցին ի պատասխան՝ Թրամփը հաստատել է, որ այդ խոսակցությունները նախկինում հրապարակայնորեն չեն հայտարարվել:

Կիսվել սոց․ ցանցերում