Արտակարգ իրավիճակ՝ Ստшմբուլում․ ճանապարհներ են փակել և արգելել ցույցեր իրականացնել

Ստամբուլի քաղաքապետարանը որոշել է մինչև մարտի 23-ն արգելել բոլոր ցույցերն ու հանրահավաքները, ինչպես նաև փակել է մետրոյի մի քանի կենտրոնական կայարաններ և մայրուղիներ մեգապոլիսում։

Այս որոշումը կայացվել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության ֆոնին։

Քաղաքացիներին ծանուցվել է, որ «բոլոր հրապարակային միջոցառումներն արգելված են առաջիկա չորս օրվա ընթացքում»:

«Հասարակական կարգը պահպանելու և հնարավոր սադրիչ գործողությունները կանխելու համար մարտի 19-ից 23-ը չորս օրով արգելվում են ցանկացած հանրահավաք, ցույց և մամուլի հայտարարություններ»,- ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։

Չորեքշաբթի օրվա ընթացքում երթևեկությունը փակ կլինի նաև Ստամբուլի կենտրոնական ավելի քան մեկ տասնյակ ճանապարհներով: Բացի այդ, մետրոյի մի քանի կայարաններ ժամանակավորապես փակ կլինեն մուտքի և ելքի համար, այդ թվում՝ Թաքսիմ կայարանը, որը տանում է դեպի համանուն հրապարակ և Իսթիքլալ պողոտա, որտեղ ավանդաբար տեղի են ունենում երթեր և հանրահավաքներ։

Կիսվել սոց․ ցանցերում