Հռոմի պապը վերադարձել է աշխատանքի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, ով շարունակել է բուժում ստանալ թոքաբորբից, աստիճանաբար սկսել է վերադառնալ աշխատանքի, քանի որ նրա վիճակը բարելավվում է: Այս մասին հայտնել Է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, փոխանցում է Vatican News-ը։

Ֆրանցիսկոսը օրն անցկացրել է աղոթքներով եւ «փոքրիկ աշխատանքով»զուգահեռաբար շարունակել է թերապիան։

Վատիկանը նաեւ հայտնել է, որ Հռոմի պապը մարտի 19-ի առավոտյան, երբ կաթոլիկները նշում էին Սուրբ Հովսեփի տոնակատարությունը, պատարագ է մատուցել:

«Պապի կլինիկական վիճակը շարունակում է բարելավվել։ Նրա բարձր հոսքով թթվածնային թերապիայի կարիքը նվազել է», — ասվում է հաղորդագրության մեջ։

«Բացի այդ, շարժողական եւ շնչառական ֆիզիոթերապիայի ֆոնին առաջընթացը շարունակվում է», — նշել են Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունում:

Բժիշկների խոսքով՝ Հռոմի Պապի մոտ թոքային վարակը հսկողության տակ է, թեև դրա հետևանքները դեռ ամբողջությամբ չեն վերացվել:

Կիսվել սոց․ ցանցերում