Թпւրքիայում ընդդիմությունը արգելшփակել է խորհրդարանի աշխատանքը՝ ի նշան բողոքի Սшմբուլի քաղաքապետի ձերբшկալման դեմ

Նախօրեին Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության պատգամավորները արգելափակել են խորհրդարանի գլխավոր ասամբլեայի աշխատանքը՝ հավաքվելով ամբիոնի մոտ ի նշան բողոքի իրենց կուսակցական գործընկերոջ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։

Գլխավոր ասամբլեայի նիստը հետաձգվել էհաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ժողովրդահանրապետական ​​կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ալի Մահիր Բաշարիրը երկրի իշխանություններին մեղադրել է «օրենքները խախտելու և ժողովրդի կամքն անտեսելու մեջ»։

Ստամբուլի իշխանությունները մինչև մարտի 23-ը արգելել են քաղաքում հանրահավաքների ու ցույցերի անցկացումըինչպես նաև ցանկաց երթ ու մամուլի համար հրապարակային հայտարարություն։

Կիսվել սոց․ ցանցերում