Մի քանի տոննա տորֆով բարձված բեռնատարը Աստվածընկալի ձորի հատվածում կողաշրջվել է

Մարտի 20-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գարիկ Մ.-ն իր վարած «Shacman» մակնիշի տորֆով բարձված բեռնատարով Հարթավան-Եղվարդ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում՝ Աստվածընկալի ձոր կոչվող հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում