Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը

Առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը 2025 թվականին վերսկսել է իր աշխատանքները:

Հերթական նիստը վարել է Խորհրդի նախագահ, նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նիստի օրակարգում ընդգրկված թեման էր` Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը, իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:

Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարն ընդգծել է. «Օրակարգում ներառված հարցը մեր ոլորտի առանցքային ու կարևոր ռազմավարական նպատակներից է: Հայաստանում, ըստ էության, որակի հասանելիության առումով ունենք առաջընթաց: Դրա մասին փաստում են նաև միջազգային գործընկերների հետազոտությունները: Մեր կարևոր խնդիրը հասանելի ծառայությունների որակի վերահսկողությունն է, որակի համակարգի ներդրումն ու անընդհատ բարելավումը»:

Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը ներկայացրել է ԱՆ Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը` նշելով, որ 2022-2025թթ. նախատեսված անելիքներն իրականացվում են քայլ առ քայլ:

Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամներն ուղղել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Կիսվել սոց․ ցանցերում