Փաշինյանը վերահաստատել է իր աջակցությունն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռпւսшստшնի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին․ POLITICO

Նիկոլ Փաշինյանը POLITICO-ի հետ զրույցում վերահաստատել է իր աջակցությունը Միացյալ Նահանգների, Եվրոպական միության և Ռուսաստանի միջնորդությամբ անցկացվող բանակցություններին՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերի համար:

«Եթե մենք ուզում ենք ունենալ հարատև, հավերժ պետականություն, առաջին հերթին պետք է շատ լուրջ քայլեր ձեռնարկենք և շատ լուրջ ջանքեր ներդնենք մեր հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու համար»,- ասել է նա։

Խոսելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է, որ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու, մինչև արևմտյան երկրները կարող են դիտվել որպես Հայաստանին անհրաժեշտ լիակատար աջակցություն առաջարկող»:

«Մեր գործընկերները՝ ԵՄ-ն և Միացյալ Նահանգները նույնպես աջակցում են մեզ, երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- ասել է նա

«Չեմ կարող ասել, որ աջակցությունը և օգնությունը, որ մենք ստանում ենք, բավարար են մեր նպատակներին և մեր օրակարգերին ծառայեցնելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Կիսվել սոց․ ցանցերում