Ամբողջ Սիրիայում անջատվել է ինտերնետը, հաղորդում է NetBlocks ինտերնետ մոնիտորինգի միջազգային ծառայությունը։
«Ցանցի ուղիղ եթերում տվյալները ցույց են տալիս ամբողջ Սիրիայում ինտերնետի անջատումը»,- ասվում է հայտարարության մեջ:
Սիրիայում իրավիճակը սրվել էր մարտի սկզբին, երբ բախումներ սկսվեցին ալավիների, որոնց պատկանում է նախկին նախագահ Բաշար ալ Ասադը, և նոր կառավարության կողմնակիցների միջև։ Դրանք ազդել են Լաթաքիա, Տարտուս, Համա և Հոմս նահանգների վրա։
Զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1,3 հազարը։ Անվտանգության ուժերի գրոհներն ավարտվել են մարտի 10-ին։
Սիրիայի պաշտպանության նախարարության խոսնակ Հասան Աբդել-Ղանին ասել է, որ կառավարական անվտանգության ուժերին «հաջողվել է չեզոքացնել Բաշար ալ-Ասադի տապալված ռեժիմի մնացորդները» և կայունացնել իրավիճակը։
Նախկինում NetBlocks-ը հայտնել էր անցած հունվարին Սիրիայում ինտերնետի մի քանի ժամ ընդհատման մասին: Այն ժամանակ կապի նախարարությունը որպես պատճառ նշել էր «Ասադի ռեժիմի մնացորդների կողմից դիվերսիաները»:
