Կրшկահերթ է բացվել Թпւրքիայի ռեստորաններից մեկում. կան վիրшվորներ

Ստամբուլում հրաձգության հետևանքով երեք մարդ է վիրավորվել, հայտնում է Hurriyet-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Ստամբուլի Շիշլի թաղամասի ռեստորաններից մեկում։

Ըստ տեղեկությունների՝ երկու տղամարդ կրակ են բացել Բույուքդերե փողոցում գտնվող հյուրանոցի ռեստորանում նստած մարդկանց վրա։

Զինված հարձակման հետևանքով երեք մարդ հրազենային վիրավորում է ստացել։

Հարձակվողները դեպքի վայրից դիմել են փախուստի։

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Ոստիկանությունը գործողություններ է սկսել հարձակվողներին ձերբակալելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում