Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել Էր Ռիադում։
Այս մասին նա խոսել է իր տեսաուղերձում։
«Հանդիպում է եղել ամերիկյան թիմի հետ, բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ հանդիպում ուկրաինական և ամերիկյան թիմերի միջև»,- ընդգծել է Զելենսկին։
Իր ելույթում նա Մոսկվայի ներկայացուցիչներին անվանել է «պատերազմական թիմ», սակայն չի դատապարտել Վաշինգտոնին Ռուսաստանի հետ բանակցությունների համար։
Նշենք, որ մարտի 24-ի երեկոյան Էր Ռիադում ավարտվել են տասներկու ժամանոց խորհրդակցությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։
