Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է նոր ստորգետնյա «հրթիռային քաղաք», հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է բարձր ճշգրտության հրթիռներ, որոնք պահվում են բազայում։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բազան բաղկացած է տասնյակ կիլոմետրանոց ստորգետնյա թունելներից։ Այն մեկն է ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հարյուրավոր հրթիռային «քաղաքներից»: Այնտեղ տեղակայված են հազարավոր «Խեյբարշեկան», «Հաջ Քասեմ», «Կադեր Հ», «Սաջիլ», «Իմադ» և շատ այլ բարձր ճշգրտության հրթիռներ։
Հունվարին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ստորգետնյա երկու ռազմակայանների մասին, որոնցից մեկը ծառայում է նավատորմին։ Բացի այդ, ներկայացվել է «Գազա» անունով գերծանր անօդաչու թռչող սարքը, որն ունակ է կրել մինչև 13 մարտագլխիկ մինչև 4 հազար կմ հեռավորության վրա։
