ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակը ֆիքսել է նոր աստղի ստեղծումը

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՏՕ-ի «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակ, որը երբևէ մարդու կողմից արձակված ամենամեծ տիեզերական աստղադիտակն է, ֆիքսել է նոր աստղի ստեղծումը՝ գազի և փոշու մեջ, գրում է Associated Press-ը:

Այն գտնվում է Երկրից 625 լուսային տարի հեռավորության վրա՝ դառնալով Ծիր Կաթին գալակտիկային ամենամոտ նորաստեղծ աստղերից մեկը: Ըստ ՆԱՍԱ-ի՝ 1 լուսային տարին հավասարար է ավելի քան 10 տրիլիոն կմ-ի:

Լուսանկարը հրապարակել են ՆԱՍԱ-ն և Եվրոպական տիեզերական գործակալությունը։

Կիսվել սոց․ ցանցերում