
Տեսչական մարմնի և մասնակից մյուս կառույցների աշխատակիցները երեխաներին հորդորել են առավել զգոն լինել կենդանիների վարքի նկատմամբ՝ նշելով, որ կատաղություն հիվանդության ժամանակ կենդանիներն ունենում են վարքային փոփոխություն՝ դառնում են անհանգիստ, ագրեսիվ։ Այս հիվանդությամբ վարակվում են ոչ միայն թափառող և վայրի կենդանիները, այլև տան պայմաններում խնամված շներն և կատուները: Մասնագետները դպրոցականներին իրազեկել են, որ տնային կենդանիներին անհրաժեշտ է պարբերաբար պատվաստել, այդ թվում՝ կատաղության հիվանդության դեմ, տարին 1 անգամ: