Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Մարիաննա Բաղինյանի թեկնածության հարցը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ մրցութային խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում առաջարկվել է Մարիննա Բաղինյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացրել թ մրցութային խորհրդի անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Բաղինյանը 2021 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև օրս աշխատում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ որպես Բարեվարքության ուսումնասիրության վարչության պետ:
ԱԺ-ն քննարկում է Մարիաննա Բաղինյանի թեկնածությունը
