Ֆրանս-բրիտանական զпրախումբը կմեկնի Ուկրшինա. Մակրոն

Ուկրաինայում գործելու են մի քանի երկրների զսպիչ ուժեր։ Ռուսաստանը դա չի որոշի: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Նրանք կընդգրկեն ծովային, օդային և ցամաքային տարածքները և կլինեն անվտանգության միջոցառումների ավելի լայն փաթեթի մաս: Ֆրանս-բրիտանական զորախումբը կմեկնի Ուկրաինա՝ ապագայում ուկրաինական բանակի պատրաստման ձևաչափ մշակելու համար»,- ասել է Մակրոնը:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ բոլորը միաբերան համաձայնել են, որ այժմ ժամանակը չէ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում