Մեկնարկել է 2025թ․ «Թավիթյան» կրթաթոշակային ծրագրի ընդունելությունը

«Թավիթյան կրթաթոշակային» ինտենսիվ ուսուցման 2025թ․ ծրագիրը համախմբում է Հայաստանի հանրային հատվածի 16 մասնագետների՝ սովորելու ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Ծրագիրն առաջարկում է դասընթացներ, որոնք դասավանդում են դպրոցի հեղինակավոր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ հիմնված նրանց փորձառության վրա և արձագանքելով Հայաստանին ու աշխարհին առնչվող ընթացիկ մարտահարվերներին։

Կրթաթոշակառուները կուսումնասիրեն քաղաքականություն, բանակցություններ, անվտանգություն, դիվանագիտություն, միջազգային իրավունք, տնտեսագիտություն, կիբերռիսկերի կառավարում, ինչպես նաև արհեստական բանականության և տեխնոլոգիական կառավարման ոլորտները։ Ծրագրի ընթացքում նրանք կշփվեն Ֆլետչերի և Բոստոնի ավելի լայն համայնքների հետ, ինչպես նաև կմասնակցեն մասնագիտական զարգացման ուղևորությունների՝ Նյու Յորք և Վաշինգտոն։

Ո՞վ կարող է դիմել

Ծրագիրը բաց է ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ունեն առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ։ Հատուկ ակադեմիական կրթությունը պարտադիր չէ։ Դիմորդները պետք է ունենան անգլերենի բարձր մակարդակի իմացություն. դասընթացները տեղի են ունենալու անգլերենով։

Դիմել՝ այստեղ

«Թավիթյան» կրթաթոշակի ծրագրի հարթակ

Տևողությունը

Օգոստոսի 21 – Դեկտեմբերի 20, 2025թ․

Վայրը

Ֆլետչերի դպրոց, Թաֆթսի համալսարան, Մեդֆորդ, Մասսաչուսեթս, ԱՄՆ

Դիմումների վերջնաժամկետ

2025թ․ ապրիլի 18

Ինչպես կապ հաստատել

Ծրագրի վերաբերյալ հարցերի դեպքում՝ կապվել Արա Բարսամի ([email protected]) կամ «Թավիթյան» կրթաթոշակային ծրագրի թիմի հետ ([email protected]):

Կիսվել սոց․ ցանցերում