Գшզայի հատվածում մեկ օրում առնվազն 40 պաղեստինցի է զпհվել

Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 40 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությանը։

Գերատեսչության տվյալներով՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, անկլավում առնվազն 855 մարդ է զոհվել, 1869-ը՝ վիրավորվել։ Նշվում է, որ բոլոր սպանվածների առնվազն 38,8%-ը երեխաներ են, մոտ 21%-ը՝ կանայք։

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սրվելուց հետո զոհերի ընդհանուր թիվը հասել է 50208-ի։ Վիրավորվել է 113 910 պաղեստինցի։

Նախարարությունը նաև նշում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել իսրայելական ավիահարվածներից հետո մնացած փլատակները մաքրելուց հետո, քանի որ «շատ մահացածների մարմիններ մնում են փլատակներում», իսկ սպանվածներից ոմանք դեռևս անհայտ կորած են համարվում։

Կիսվել սոց․ ցանցերում