ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիչները

Ֆրանսիական L’Equipe-ը ներկայացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաբարձր աշխատավարձ ստացող մարզիչների եռյակը:

Առաջատարը «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, ամսական 1.98 միլիոն եվրո աշխատավարձով:

Երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալը» գլխավորող Միկել Արտետան է ամսական 1.48 միլիոն եվրո աշխատավարձով: Եռյակը եզրափակում է «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ամսական 1.23 միլիոն եվրո աշխատավարձով:

Կիսվել սոց․ ցանցերում