Իսրшյելը առաջին անգամ հшրվածել է Բեյրпւթին

Իսրայելական անօդաչու թռչող սարքերը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ հարվածներ են հասցրել Բեյրութին: Հարձակման թիրախ է դարձել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաս թաղամասի բնակելի շենքերից մեկը: ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական անօդաչու թռչող սարքերը շարունակում են ցածր բարձրության վրա թռչել Բեյրութի երկնքում։

Կիսվել սոց․ ցանցերում