Թրամփը և Կանադայի նոր վարչապետը «չափազանց արդյունավետ» զրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «չափազանց արդյունավետ» առաջին զրույցն է ունեցել Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիի հետ։

«Մենք պայմանավորվել ենք շատ հարցերի շուրջ և կհանդիպենք Կանադայի առաջիկա ընտրություններից անմիջապես հետո»,- գրել է Թրամփը։

Ընտրությունները երկրում տեղի կունենան ապրիլի 28-ին։

Կանադայի վարչապետը երեկ ասել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական և ռազմական խոր կապերի դարաշրջանն ավարտվել է։ Նա նաեւ պատասխան միջոցներ է խոստացել ԱՄՆ-ի մեքենաների ներկրման համար 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու` Թրամփի որոշման հետ կապված։

Կանադայի վարչապետի ընտրությունը տեղի է ունեցել Կանադայի և ԱՄՆ-ի հարաբերությունների կտրուկ վատթարացման ֆոնին։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարեւան երկիրը դարձնել 51-րդ ամերիկյան նահանգը։

Հինգշաբթի օրը Քարնին ասաց, որ չի մասնակցի Միացյալ Նահանգների հետ առևտրային բանակցություններին, քանի դեռ ԱՄՆ նախագահը հարգանք չի ցուցաբերել Կանադայի նկատմամբ և չի դադարեցրել հարևան երկիրը բռնակցելու սպառնալիքները։

Կիսվել սոց․ ցանցերում