Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 25-ի տեղեկացրել էր, որ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ք.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։
Ի պատասխան քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հարցադրումների՝ տեղեկացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
