«Օպել զաֆիրա»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել

Մարտի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդին «Ճամբարակ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:

Կիսվել սոց․ ցանցերում