Պետդեպարտամենտը ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է մինչև հուլիսի 1-ը Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լուծարելու մտադրության մասին: Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի ղեկավար Մարկո Ռուբիոյի հայտարարության մեջ:
«Այսօր Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Կոնգրեսին ծանուցել են վերակազմավորում անցկացնելու իրենց մտադրության մասին, որը կներառի USAID-ի որոշ գործառույթների փոխանցումը դեպարտամենտի տնօրինությանը մինչև 2025-ի հուլիսի 1-ը», — նշվում է Ռուբիոյի տարածած հաղորդագրության մեջ:
Նա հավելել է, որ USAID -ի բոլոր այն գործառույթները, որոնք չեն համապատասխանում գործող ամերիկյան վարչակազմի առաջնահերթություններին, կդադարեցվեն
«USAID -ն վաղուց է շեղվել իր սկզբնական առաքելությունից։ Արդյունքում ձեռքբերումները չափազանց փոքր են եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր», — ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
