Թուրքական BTK կարգավորիչը հայտարարել է Թուրքիայում ռուսական Rutube տեսահոսթինգի արգելափակման մասին։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստիի լրագրողը։
Ըստ լրագրող, Թուրքիայում Rutube կայքը չի բացվում. մուտքը դրան արգելափակված է տարբեր բջջային օպերատորների և տնային ինտերնետ պրովայդերների կողմից:
Կայքը բացելիս հաղորդագրություն է հայտնվում. «Մուտքը rutube.ru կայք արգելափակված է 2025 թվականի փետրվարի 25-ի BTK որոշմամբ»: Կայքի փոխարեն էկրանին հայտնվում են հատվածներ Թուրքիայի քրեական օրենսգրքից, որոնք զգուշացնում են, որ «ապօրինի մոլախաղերը կարող են օգտագործվել ահաբեկչությունը ֆինանսավորելու համար»։
Ավելի ուշ Ռիա նովոստին գրել է, որ տուսական Rutube վիդեոհոսթինգը հերքել է Թուրքիայում արգելափակման մասին տեղեկությունը։
«Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, RUTUBE-ն գործում է Թուրքիայում»,- պարզաբանել են ընկերությունից։
Նրանք հավելել են, որ դժվարությունները կարող են կապված լինել տեղական պրովայդերների աշխատանքի առանձնահատկությունների հետ։
