Թпւրքիայում շարունակվում են բողոքները. բերման են ենթարկվել եւ ձերբшկալվել ուսանողներ

Ստամբուլի քաղաքապետ եւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում շարունակվում են բողոքի ցույցերը, գրել է Cumhuriyet-ը։

Բողոքի ցույցերին մասնակցող բազմաթիվ համալսարանականների կալանավորումներն ու ձերբակալությունները շարունակվում են։

Ծեծի, բերման ենթարկված եւ ձերբակալված ուսանողների ընտանիքները ստեղծել են այսպես կոչված «Ծնողների համերաշխության ցանց»՝ կոչ անելով առանձին հանրահավաք անցկացնել ի աջակցություն բերման ենթարկված եւ ձերբակալված երիտասարդների։

Կիսվել սոց․ ցանցերում