Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Գյումրիի ընտրությունները երկրորդական պլան մղեցին մեկ այլ կարեւոր իրադարձություն՝ արցախցիների բազմամարդ հանրահավաքը Ազատության հրապարակում եւ Հայաստանի իշխանություններին ներկայացրած 12 պահանջները:
Այդ պահանջների մեծ մասը արդար էին, մեկ-երկուսը՝ անարդար ու անիրատեսական…
… Հանրահավաքի կազմակերպիչները շատ լավ գիտեն, որ Բաքվի բանտերում պահվող առնվազն հինգ հայեր Եվլախի հանդիպման արդյունում են հայտնվել պատանդառության մեջ:
Եվլախի հանդիպումից եւ դրան հաջորդած շփումներից հետո Բաքուն Արցախից հայերի անվտանգ հեռանալու համար պայման է դրել հինգ բարձրաստիճան հայերի ձերբակալությունը, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի, որին տրվել է դրական պատասխան: Այդ պատասխանը տվել են Արցախի՛ եւ ո՛չ Հայաստանի իշխանությունները: Հետեւաբար, հրապարակային մեղադրանքն հնչեցնելը Հայաստանի իշխանությունների հասցեին գոնե այս հարցում արդար չէ:
Հոդվածն ամբողջությամբ՝ ԱԼԻՔ ՄԵԴԻԱ և ԱՆԻ կայքերում:
Թ. Հ.
1 ապրիլի, 2025, Դովեղ
