ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ԻՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԻ ԱՄՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, որ եթե Իրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ վարչակազմի հետ բանակցություններից, ապա ԱՄՆ վարչակազմն իրեն իրավունք կվերապահի իրականացնել այլ տարբերակներ։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել գործարքը Իրանի հետ։

Նախագահը հստակ հասկացրել է, որ եթե իրանական վարչակարգը չուզենա հասնել համաձայնության, ապա ԱՄՆ-ն կիրականացնի այլ տարբերակներ, որոնք շատ վատ հետեւանքներ կունենան Իրանի համար»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը։ Թեմի Բրյուսը նաեւ հավելել է, որ Թրամփի կարծիքում Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք եւ ԱՄՆ-ն չի կարող դա թույլ տալ։

 

Կիսվել սոց․ ցանցերում