44-օրյա պшտերազմում մեր աղետալի պարտության և Արցшխի հայաթափման մասին հայ ուսումնասիրողները, նկատել եմ, այնքան էլ կարևոր տեղ չեն տալիս մի քանի, իմ կարծիքով՝ էական հանգամանքների

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
44-օրյա պատերազմում մեր աղետալի պարտության և Արցախի հայաթափման մասին հայ ուսումնասիրողները, նկատել եմ, այնքան էլ կարևոր տեղ չեն տալիս մի քանի, իմ կարծիքով՝ էական հանգամանքների:
ա/ Լավրովի պլանի և դրան հաջորդած բոլոր մյուս փուլային առաջարկների հետևողական մերժում, այդ թվում և՛ Սերժի, և՛ Նիկոլի կողմից,
բ/ Ռուսաստան-Թուրքիա գործընկերություն և դրա հրապարակային ընդունում Ռուսաստանի Պաշտպանության նախարար Շոյգուի կողմից, այն է՝ համատեղ հաջողված գործողություն,
գ/ Ռուսաստան-Ադրբեջան ռազմավարական գործակցություն, Ռուսաստանի կողմից հինգ միլիարդ դոլար արժեքով զենքի վաճառք Ադրբեջանին, որը մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը որակում էր սովորական բիզնես,
դ/ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն,
և վերջապես՝
ե/ 2016թ Ապրիլյան, որն սկսվեց ինը տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին:
Մի առիթով գրել եմ և մեկնաբանության մեջ թողնում եմ իմ այդ հրապարակումը, որ Ապրիլյանը լռենյայն պայմանավորված գործողություն էր, պատերազմ էր, որպեսզի կարողանանք բացատրել մեր ժողովրդին, թե ինչու պետք է վերադարձնել յոթ շրջանները:
Դեռ ժամանակ է պետք, դեռ պետք է արխիվներ բացվեն, որպեսզի նման ենթադրությունները հնարավոր լինեն փաստերով հիմնավորել…
Կասկած չունեմ, որ Սասնա ծռերի ապստամբական գործողությունը ևս պետք է դիտարկել այս համատեքստում:
Թ. Հ.
2 ապրիլի, 2025թ, Դովեղ
Կիսվել սոց․ ցանցերում