Յուրաքանչյուր խшխտման դեպքում՝ պատասխան կտան․ Զելե նսկի

Ռուսական անօդաչու թռչող սարքը Խերսոնում կրկին հարվածել է  էներգետիկ օբյեկտին և սարքավորումներին՝ միանգամայն գիտակցաբար և նպատակային, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության: Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք պնդում ենք, որ յուրաքանչյուր նման խախտում պետք է փաստաթղթավորվի և պատասխան ստանա մեր գործընկերներից։ Հենց այս մանր դետալներն են հանգեցնում Ռուսաստանի կողմից դիվանագիտական գործընթացի լուրջ ձգձգումներին։ ԱՄՆ-ի կողմից առաջարկված՝ հարվածների անվերապահ դադարեցումը, չի իրականացվում բացառապես Ռուսաստանի դիրքորոշման պատճառով»,- գրել է Զելենսկին ։

Կիսվել սոց․ ցանցերում