Ապրիլի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Լյուդվիգ Կ.-ի վարած «Nissan» մակնիշի և 21-ամյա Հարություն Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել «Mercedes»-ի վարորդին, սակայն թե՛ նա, թե՛ «Nissan»-ի վարորդը հրաժարվել են հիվանդանոց մեկնել:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Բախման հետևանքով «Mercedes»-ը բախվել է նաև երկաթե սյանը, որի վրա տեղադրված է եղել երթևեկությունը կարգավորող լուսակիրը: Այն կոտրվել է:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ ՊՆ զորամասի սպա է:
