Թпւրքիայի ափերի մոտ անօրինшկան միգրանտներով նավակ է խորտակվել

Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում, անօրինական միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել։ Առնվազն 5 մարդ զոհվել է, 25-ին հաջողվել է փրկել, հաղորդում է NTV-ն :

Ծովափնյա Այվաջըք քաղաքի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին ահազանգ ստանալուց անմիջապես հետո արտակարգ դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի առափնյա պահպանության փրկարարական ջոկատները։

Վիրավորները տեղափոխվել են Չանաքքալեի և Բալիկեշիր ​​նահանգների հիվանդանոցներ։

Կիսվել սոց․ ցանցերում