Մակրոնի կոշտ արձագանքը՝ ի պատասխան ԱՄՆ-ի մաքսատուրքերի

Ֆրանսիական բիզնեսը պետք է ժամանակավորապես դադարեցնի ԱՄՆ-ում ցանկացած ներդրումային ծրագիր: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հայտնում է CNews-ը:

«Կարևոր է  որպեսզի ապագա ներդրումները կամ վերջին շաբաթների ընթացքում հայտարարված ներդրումները ժամանակավորապես դադարեցվեն, քանի դեռ մենք չենք պարզաբանել իրավիճակը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ», — ասել Է Մակրոնը:

Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է հստակ լուծումներ առաջարկի և պարզաբանի իրավիճակը։

«Տարօրինակ կլինի, եթե եվրոպական խոշոր խաղացողները սկսեն միլիարդավոր եվրոներ ներդնել ամերիկյան տնտեսության մեջ այն ժամանակ, երբ նրանք հարվածում են մեզ»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը:

Կիսվել սոց․ ցանցերում