ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում՝ ապրիլի 19-ին, ԿԳՄՍ նախարարը բոլոր ցանկացողներին հրավիրում է քայլարշավի Լոռու մարզի Դսեղ գյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր։
Ծրագրում՝
🔸Մեկնում (Երևան-Դսեղ)
🔸Այցելություն Հովհ․ Թումանյանի տուն-թանգարան
🔸Քայլարշավ Դսեղ գյուղից դեպի Բարձրաքաշի վանական համալիր
🔸Վերադարձ (Դսեղ-Երևան)
Քայլարշավի սկիզբ՝ ժամը 8։00, ավարտ՝ ժամը 17։00 (հասցե՝ ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 3)։ Տեղերը սահմանափակ են։
Քայլարշավին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ` https://forms.gle/EuHJmGesWfYBVn9k9:
📆Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 13․04․2025 թ․։
Առավել մանրամասն՝ https://escs.am/am/news/28375
Կիսվել սոց․ ցանցերում