BBC-ի փոխանցմամբ, նոր անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է՝ այն մարդիկ, ովքեր ավելի շատ ժամանակ են անցկացնում անկողնում էկրանին նայելով, ավելի հավանական է ունեն անքնություն։
Հետազոտությունն անցկացվել է Նորվեգիայում։ Հարցմանը մասնակցել է 45 000 ուսանող։
Այն ցույց է տվել, որ էկրանին կպած մնալը անքնության ռիսկը մեծացնում է 63 տոկոսով, յուրաքանչյուր մեկը ամ էկրանին նայելը կարող էքունը կրճատել 24 րոեով։
Հետազոտողները նշել են, որ ցույց են տվել էկրանին պառկած նայելու անքնության միջև կապը, սակայն չեն պնդում, որ քնի վատ որակի պատճառը երկար էկրանին նայելն է։
Մասնագետները խորհուրդ են տալիս անկողին մտնել առանց հեռախոսի, մինչև պառկելը հանգստացնող ինչ-որ բան անել ոը ռեժիմ սահմանել, որը կօգնի քնի որակի բարձրացմանը։
