Էմ ինեմը պապիկ է դարձել

Ամերիկացի ռեփեր Մարշալ Մեթերսը, ով հայտնի է Էմինեմ բեմական անվամբ, պապիկ է դարձել։ Արտիստի դուստրը՝ Հեյլի Ջեյդ Սքոթը Instagram սոցիալական ցանցում հրապարակել է իր առաջնեկի լուսանկարները։

«Ուրախ օր: Փոքրիկ Ե-ն արդեն 3 շաբաթ է՝ Երկրի վրա է», — մակագրել է Հեյլին հրապարակումը:

Հայտնի է, որ երեխան ծնվել է մարտի 14-ին, տղային անվանել են Էլիոթ Մարշալ, երկրորդ անունը՝ ի պատիվ հայտնի պապիկի։

Կիսվել սոց․ ցանցերում