Միացյալ Նահանգներում մոլեգնող փոթորիկների զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է ABC-ն։ Ավելի վաղ հաղորդել էր 7 զոհի մասին։ «Անբարենպաստ եղանակի պատճառով առնվազն 12 մարդ է մահացել»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Փոթորկները հարվածել են արևմտյան Թենեսիի, Միսսուրիի և Ինդիանայի նահանգներին։ Զգուշացվել էր, որ մինչև շաբաթ օրը փոթորիկը կուղեկցվի «կյանքին սպառնացող հեղեղումներով»:
