Մակրոնը կայցելի Գшզային ամենամոտ եգիպտական քաղաք

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վաղը կայցելի Գազային մոտ գտնվող Եգիպտոսի Էլ Արիշ քաղաք։ Այս այցը կարևոր է, քանի որ Իսրայելը խոչընդոտում է Գազա օգնություն հասցնելը:

Al Jazeera-ի փոխանցմամբ, Մակրոնն ու Եգիպտոսի նախագահ Էլ-Սիսին ավելի վաղ միասնական դիրքորոշում են հայտնել՝ դատապարտելով Գազայի վրա հարվածների վերսկսումը և պահանջելով անհապաղ վերադառնալ կրակի դադարեցմանը և բանակցություններին:

Էլ Արիշ քաղաքը, որ գտնվում է Եգիպտոսի հյուսիսում, Գազայից 50 կմ է հեռու և ծառայում է որպես հումանիտար օգնության հավաքման կենտրոն:

Մինչ այդ, այսօր Մակրոնը կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի և կրկին Էլ-Սիսիի հետ՝ կենտրոնանալու Գազայի հարցի վրա:

Կիսվել սոց․ ցանցերում