ՀՐԱՁԳПՒԹՅՈՒՆ ԹПՒՐՔԻԱՅՈՒՄ․ ԿԱՆ ԶПՀԵՐ 

Հրաձգություն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում։ Այս մասին հայտնում է Anadolu  լրատվական գործակալությունը։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, եւս հինգը ստացել է վիրավորում։ Դեպքը տեղի է ունեցել Սաքարյա նահանգի Սերդիվան շրջանում։ Կոնֆլիկտ է առաջացել հարեւանությամբ ապրող երկու ընտանիքների միջեւ, որի հետեւանքով երկու կողմն էլ միմյանց վրա ատրճանակային կրակոցներ են արձակել։

Դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու շտապբուժօգնության աշխատակիցները։ Դեպքի հետ կապված չորս մարդ էլ ձերբակալվել է։ Առգրավվել է չորս ատճրանակ որպես իրեղեն ապացույց։ Տուժածներին հոսպիտալացրել են։

 

Կիսվել սոց․ ցանցերում