Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակшհшրվել, կան վիրшվորներ

Մեքսիկայի Սինալոա նահանգի Կուլյական քաղաքի վերականգնողական կենտրոնի վրա զինված հարձակման հետևանքով 9-ը մարդ է զոհվել, հինգը վիրավորվել է:

Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Դեպքը տեղի է ունեցել գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, երբ զինված խումբը ներխուժել է շենք՝ կոտրելով ավտոտնակի դուռը։ Այդ կլինիկայում գտնվող 30 մարդկանցից 16-ը չեն տուժել։

Ողբերգական միջադեպը կապվում է նախկին Սինալոա թմրակարտելի երկու խմբերի առճակատման հետ:

Կիսվել սոց․ ցանցերում