Վիճակագրությունը մտահոգիչ է, տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զпհ է դառնում միջինում 1 մարդ. Քոչարյան

Ըստ վիճակագրաքկան տվյալների՝ համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է 1,2 մլն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի:

Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա հայտնել է, որ իրենց նախաձեռնած լսումների արդյունքում հնարավոր է քայլեր նախաձեռնվեն ոլորտի ռազմավարություն ունենալու շուրջ:

«Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ: Տարեկան կտրվածքով յուրաքանչյուր օր ՃՏՊ-ների զոհ է դառնում միջինը 1 մարդ, վիրավորվում՝ 16 մարդ:

Չնայած ենթակառուցվածքների և երթևեկության կառավարման բարելավմանն ուղղված միջոցառումներին՝ արդյունքները բավարար չեն, և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասել է Քոչարյանը:

Նրա խոսքքով՝ ՃՏՊ-ներին նպաստող գործոնները տարբեր են՝ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրներ, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճ, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելը, երթևեկության կանոնների չպահպանում և այլն:

ԱԺ խորհրդարանական լսումներին մասնակցում են ՀՀ ոստիկանապետը, ճանապարհային ոստիկանության պատասխանատուները, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ՏԿԵ փոխծնախարարը և մի շարք այլ պաշտոնյաներ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում