Ինչպես է փլուզվում ակումբի տանիքը համերգի ժամանակ. կա 124 զпհ

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 124-ի։

Մինչ ողբերգությունը, Jet Set ակումբում մոտ 300 մարդ էր գտնվում։

Տանիքը փլվել է կեսգիշերին, երբ բեմում ելույթ էր ունենում երգիչ Ռուբի Պերեսը և նրա նվագախումբը։ Երգիչը արդեն դուրս է բերվել փլատակներից։

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները` փլատակներում հնարավոր ողջ մնացածներին հայտնաբերելու համար։

Համաձայն Արտակարգ իրավիճակների կենտրոնի տվյալների՝ դեռևս անհայտ է, թե քանի մարդ է մնացել փլատակներում։

Կիսվել սոց․ ցանցերում