Անթшլիայում կկայանա դիվանագիտական ֆորում

Անթալիայի դիվանագիտական ֆորումը (ADF 2025) կկայանա ապրիլի 11-ից 13-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքիան կհյուրընկալի ավելի քան 100 երկրների ղեկավարների, նախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու դիվանագիտական ֆորումին։ Ինչպես գրում է Ermenihaber-ը, Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով պատասխանատու անդամ Մարտա Կոսը հայտնել է, որ Թուրքիայում սկսված ժողովրդական ճնշումների և Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության պատճառներով Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել ֆորումին։ Նա այս իրավիճակը մեկնաբանել է որպես միջազգային ասպարեզում Թուրքիայի հեղինակության կորուստ։ Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը, ֆորումին կմասնակցի նաև Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան։

Կիսվել սոց․ ցանցերում