Բաքուն և Թեհրանը համաձայնության են եկել Ադրբեջանը Նախիջանին միացնող էլեկտրահաղորդման գծի կառուցման հարցում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարվել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրի և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևի ու Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի իրանցի համանախագահ Ֆարզանա Սադեղիի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Վստահություն է հայտնվել, որ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ոչ միայն կծառայի էներգետիկ անվտանգության ապահովմանը, այլև մեծ ներդրում կունենա էլեկտրաէներգիայի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։ Հիշեցնենք, որ իրանցի պաշտոնյան հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/878517.html?fbclid=IwY2xjawJkQaVleHRuA2FlbQIxMQABHpBGWdQz0tSn1-SeZhm2eny4j8sqsrrdPX2h-6DTYAV6SYvDXhsh11UfQ591_aem_YpmmtVHeyAhAr8pPQXmyQw
© factor.am
