Երևանում գпղություն կատարելու կասկածանքով 3 երիտասարդ է ձերբшկալվել

Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ավտոմեքենայի բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է  հատուկ պահպանվող տարածք:

Կիսվել սոց․ ցանցերում